Հայաստան-Իրան կապերն օրեցօր ընդլայնվում են. կայացավ Դվինի օրվան նվիրված առաջին փառատոնը
Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններն ունեն հազարավոր տարիների պատմություն։ Մարաստանի կայսրության փլուզումից ի վեր երկու երկրնըրի ժողովուրդների միջև հաստատվել են մշակութային և պատմական կապեր։ Հայաստանն անկախացումից հետո բարիդրացիական հարաբերություններ է հաստատել Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ունենալով փակ սահման Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է կապը Իրանի հետ և վերջինիս համարում է իր ռազմավարական դաշնակիցը։
Հայաստանի անկախացումից հետո Իրանի հետ աստիճանաբար սկսեցին հաստատվել սերտ, բարիդրացիական հարաբերություններ բոլոր բնագավառներում:Արդյունավետ համագործակցություն ծավալվեց էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի բնագավառներում, ինչպես նաև միջմարզային գործակցության ոլորտում: Սկսեցին կյանքի կոչվել ռազմավարական բնույթի նախագծեր:
Այս կապերը սերտանում են տարեցտարի մշակույթի,գիտության կրթության,արդյունաբերության և այլ ոլորտներում: Գրեթե ամեն տարի Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի և մի շարք մտավորականների,գրողների, լրագրողների կողմից հայերենից պարսկերեն և պարսկերենից հայերեն են թարգմանվում ինչպես պարսիկ, այնպես էլ հայ մի շարք հեղինակների գիտական աշխատություններ`նպաստելով երկու երկրների մշակութային կապերի սերտացմանն ու ամրապնդմանը:
Եվ ահա մի շատ հետաքրքիր ու յուրահատուկ միջոցառում էր կազմակերպվել հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դվին քաղաքում:Առաջին անգամ կազմակերպվեց Դվինի առաջին փառատոնը:
Փառատոնի հիմնական կազմակերպիչներն էին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնն ու Դվինի գյուղապետարանը:
Բացման խոսքով հանդես եկավ գյուղապետ Արծրուն Աբրահամյանը, ով իր խոսքում նշեց, որ իրենք նպատակ ունեն այս փառատոնը դարձնել ամենամյա, որպեսզի այս տոնական օրը դվինցիները կարողանան համախմբվել, ուրախանալ:
Միջոցառմանը ներկա էր ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամադ Ռեիսին, ով փոռատոնի հյուրերին , ներկաներին եւ դվինցիներին դիմելով ասաց. «Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ այսօր գտնվելու Դվինում, մեր բարեկամությունն արդեն երկու տարվա վաղեմություն ունի: Այս ընթացքում բազմիցս ենք այցելել համայնք, մոտիկից ծանոթացել գյուղի առօրյային»:Դեսպանը տեղեկացրեց նաեւ, որ փառատոնի օրը պատահական չի ընտրվել, այն համընկել է պարսկական Էյդեֆեթ տոնի հետ, որը Ռամազան ամսի վերջին օրն է: «Յուրաքանչյուր ազգ հարատեւ է իր մշակույթով, եւ ուժեղ` իր կրոնով: Հայերը եւ պարսիկներն աշխարհի հնագույն ազգերից են:
Հյուրերը, շրջելով մշակույթի տան հարակից տարածքում, մասնակցեցին ցուցահանդես-վաճառքին, որտեղ ներկայացված էր գյուղացիների արտադրանքը, հայկական ասեղնագործությունների եւ տարազների նմուշներ, գեղանկարչություն, կավե աշխատանքներ, իրանական սպասք:
Մշակույթի տան հարակից տարածքը շրջելուց հետո , հյուրերի ներկայությամբ Դվին գյուղի մշակույթի տան տարածքում բացվեց Իրան-Հայաստան բարեկամության կենտրոնը, որտեղ այս պահին դեռեւս կատարվում են վերջին հարդարման աշխատանքները:
Փառատոնին իրենց գեղեցիկ կատարումներով ելույթ ունեցան «Նուբար» հայ ավանդական երգի պարի խումբը , մայրաքաղաքից եւ մարզի տարբեր տարածաշրջաններից ժամանած պարային եւ երաժշտական խմբեր, անհատ կատարողներ, աթլետներ:
«Տերյան» մշակութային կենտրոնի անդամները ներկայացրեցին հայկական տարազի նմուշներ, որոնք կարելի է կրել նաեւ առօրյայում, ասեղնագործ աշխատանքներ, ինչպես նաեւ տարազի պատմությունը: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը բարձր գնահատեց ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի եւ Դվինի գյուղապետարանի համագործակցությունը, ավելացնելով, որ բանակցությունների փուլում է ԻԻՀ Իսպահանի նահանգապետի հետ հանդիպումը, որը կայանալուց հետո կունենան արդյունավետ համագործակցություն:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները տրամադրել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնը