Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության անմեղ նահատակներին նվիրված պատարագը
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը: Քարոզի մեջ Հռոմի Ֆրանցիսկոս պապը արտասանեց ցեղասպանություն բառը՝ Հայոց Մեծ Եղեռնը համարելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Այնուհետև խոսվեց այլ ցեղասպանությունների մասին՝ նշելով Ռուանդան:
Հռոմի պապը ողջունեց պատարագին ներկա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսին և Հայ Կաթողիկե պատրիարք-կաթողիկոս Ներսես ԺԹ-ին:
Նա խոսեց նաև հայերի մշակութային ժառանգության մասին՝ նշելով երաժշտության, ճարտարապետության և այլ ոլորտներում հայ ժողովրդի թողած անջնջելի հետքը:
Պատարագի ընթացքում կատարվեց Սուրբ Գրիգոր Նարեկացու վարդապետացման կարգը: Հնչեց լատիներեն ֆորմուլան և Նարեկացին հռչակվեց Տիեզերական եկեղեցու վարդապետ: