Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում տեղի կունենա ՀՀ Սփյուռքի նախարարության հովանավորությամբ և պատվերով հրատարակված 15 գրքերի շնորհանդեսը
Ապրիլի 13-ին՝ ժամը 15:00-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում տեղի կունենա ՀՀ Սփյուռքի նախարարության հովանավորությամբ և պատվերով հրատարակված 15 գրքերի, ինչպես նաև Ճարտարապետների եւ ճարտարագետների համահայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ եւ նախարարության աջակցությամբ տպագրված «Կրկին կվերակառուցենք» խորագրով օրացույցի շնորհանդեսը (հասցեն՝ Վ.Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա» բ/կ, 9-րդ հարկ, «Էրեբունի» սրահ):
Գրքերը ներկայացնում են Հայոց ցեղասպանությանն առնչվող աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական, հոգևոր, մշակութային եւ այլ հարցեր:
Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Հրապարակված գրքերի վերաբերյալ ելույթներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Աշոտ Մելքոնյանը և Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը, «Նորավանք» ԳԿՀ հայագիտական կենտրոնի ղեկավար Արիստակես Սիմավորյանը:
Շնորհանդեսի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կներկայացնի աշխատակազմի ուժերով լույս տեսած «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ» պատկերագիրքը, որը պարբերաբար թարմացվում և վերահրատարակվում է տարբեր լեզուներով: