Քարդաշյանը, Պուտինն ու Քլունին պատրաստվում են մեկնել Հայաստան. Eurasianet-ի անդրադարձը

Քիմ Քարդաշյանը, ԱՄՆ հայտնի դեմքերից մեկը, ով նվաճել է ինտերնետը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով նվաճել է Ղրիմը,  այս ամիս կլինեն   Օսմանյան Թուրքիայում էթնիկ հայերի զանգվածային սպանդի 100-րդ տարելիցին նվիրված հայաստանյան միջոցառումների  VIP հյուրերի շարքում, interpress.am-ի փոխանցմամբ՝ գրում է eurasianet պարբերականը:

TV աստղ Քիմ Քարդաշյանը և նրա ռեփեր ամուսինը՝ Քանյե Ուեսթը և  իր հայ-ամերիկյան կլանի մյուս ներկայացուցիչները  այս շաբաթ կայցելեն  Հարավային Կովկասի փոքրիկ երկիրը, որը Քարդաշյանների հայրական հայրենիքն է, հայտնում է X17 հանրահայտ դեմքերի նորությունների կայքը: Ուղևորությունը կնկարահանվի  E! – ի «Քարդաշյանների ընտանիքի հետ» հեռուստատեսային շոուի համար:
Նա արդեն սկսել է իր նախապատրաստական ​​աշխատանքները:

Մտահոգված իր արմատներով, Քարդաշյանն ուխտագնացությունից առաջ փոխեց իր տեսքը և մգացրեց պլատինե շեկ մազերը, նշել է US Magazine-ը, նկատելով նաև, որ մուգ երանգն ավելի  հարմար է այդ առիթի համար: Վլադիմիր Պուտինը նման ուղղումներ անելու կարիք չունի և ի տարբերություն Քարդաշյանի հաստատել է, որ մասնակցելու է ապրիլի 24-ի ոգեկոչման պաշտոնական արարողությանը:

Այդուհանդերձ, Քարդաշյանի ներկայությունը երկրում կօգնի Հայաստանին, որն ապրիլի 24-ին Թուրքիայի հետ կոշտ մրցակցության մեջ է մտել, քանի որ Անկարան այդ օրն  ընտրել է 1915-ի Գալիպոլիի Ճակատամարտը հիշատակելու համար:

Երևանն ու Անկարան մեղադրում են միմյանց  իրենց ոգեկոչման արարողությունները միտումնավոր նույն ժամկետներում անցկացնելու համար, աշխարհի առաջնորդներին և հանրահայտ դեմքերին կանգնեցնելով անհարմար  ընտրության առաջ:

Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը և Հարրին պատրաստվում են գնալ Թուրքիա և  մասնակցել Առաջին Համաշխարհային Պատերազմի ժամանակ  Գերմանիայի դաշնակից  Օսմանյան կայսրության դեմ Դաշնակիցների աղետալի արշավի հարյուրամյա տարելիցին: Բայց Երևանը կարծես շահում է  շոու-բիզնեսի ոլորտում:

Կալիֆորնիայում հիմնված այլընտրանքային System of a Down ռոք խումբը, որը կազմված է սփյուռքահայերից, ելույթ կունենա Երևանում  ապրիլի 24-ի արարողությունների նախօրեին:

Քաղաքը սպասում է նաև Հոլիվուդի աստղ Ջորջ Քլունիին և նրա փաստաբան կնոջը՝ Ամալ Քլունիին, որը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում  Ցեղասպանության ժխտման գործով ներկայացնում է Հայաստանը:

Քարդաշյանը կարող է արդյունավետ փիար զենքի լինել այս ապրիլյան մրցակցության ժամանակ, բայց նրա ազդեցությունը դժվար է կանխատեսել: The E! –ի հանդիսատեսը  համաշխարհային պատմության նկատմամբ առանձնակի հետաքրքրություն չի դրսևորում և ինչպես  BBC-ին է հաղորդում, մի քանի տարի առաջ Քարդաշյանին Հայաստանում և սիրում էին և ատում:

Scroll Up