«Այնթապի օրեր» Հայաստանում
Ապրիլի 1-ին, ժամը 15.00–ին «Այնթապի օրեր» ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության, Հալեպի Հայ Կրթասիրաց մշակութային միության, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի, Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի կունենա ՀԲԸՄ Հալեպի Մ. Սարյանի անվան ակադեմիայի երկարամյա ուսուցիչ Հրազդան Թոքմաջյանի «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսը. ինչպես նաև՝ Այնթապի ասեղնագործության եզակի նմուշների և Այնթապի հերոսամարտի դրվագները ներկայացնող լուսանկարների ցուցադրություն: Կանցկացվեն ասեղնագործության վարպետության դասեր (հասցե՝ Մատենադարանի նոր մասնաշենք, 3-րդ հարկ):
Ծրագիրն իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում: