Մոնտեբելոյում Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությունները կկայանան ապրիլի 25­ին

ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի հայ համայնքը որոշում է կայացրել Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը ոգեկոչել ապրիլի 25-­ին ժամը 12­-ին Մոնտեբելոյում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրի մոտ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը` վկայակոչելով «Ասպարեզ»­-ը, սովորաբար Մոնտեբելոյում հիշատակի արարողությունները տեղի են ունենում ապրիլի 24-­ին, սակայն այս անգամ ոգեկոչման օրը տեղափոխվել է, քանի որ ապրիլի 24­ ին, Հոլիվուդում կայանալու է գլխավոր եւ ամենակարեւոր միջոցառումը, որը ներառելու է դատապարտման եւ պահանաջատիրական երթ դեպի Թուրքիայի հյուպատոսություն: Սկսած 1968 թ. Մոնտեբելոյի հուշահամալիրի մոտ են հավաքվում Կալիֆորնիայի հայերն ու հարգանքի տուրք մատուցում մեկ դար առաջ զոհված անմեղ նահատակների հիշատակին: Միջոցառումը ներառում է աղոթք, մշակութային ներկայացումներ, որոնց մասնակցում են հայ համայնքի ներկայացուցիչները:

Scroll Up