Կոլորադոյում Հայոց ցեղասպանության 100­րդ տարելիցին նվիրված խաչքար կկանգնեցվի

ԱՄՆ Կոլորադո նահանգի հայ համայնքը համակարգող կազմակերպությունը հրապարակել է ապրիլին կայանալիք` Հայոց ցեղասպանության 100-­րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների ցանկը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ըˋ վկայակոչելով «Արսպարեզ» պարբերականը, ոգեկոչման արարողություններին է միացել Կոլորադոյի նահանգապետ Ջոն Հիքենլուփերը: «2013 թվականին Կոլորադոյի գլխավոր ասամբլեան և ես թույլատրեցինք հայկական խաչքարի տեղադրումը նահանգի մայրաքաղաքումˋ ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի: Մենք անհամբերութամբ սպասում են ապրիլի 24ժ­ինˋ այդ գեղեցիկ հուշարձանի բացման արարողությանը»,­ նշել է նա:

Պարբերականը տեղեկացնում է, որ մինչ ապրիլի 24­-ը դասախոսություններ կընթերցվեն Հայոց ցեղասպանության և Թուրքիայում փրկված հայկական ժառանգության մասին: Ոգեկոչման արարողություններ տեղի կունենան նաև ապրիլից հետո: Սեպտեմբերին սպասվում է «Կոլորադո, մենք շնորհակալ ենք» երեկույթը, իսկ դեկտեմբերին կկայանա արարողությունˋ նվիրված Ջուղայի հայկական գերեզմանոցի ավերածությունների 10­-րդ տարելիցին:

Scroll Up