Ստամբուլում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում կանցկացվի

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ստամբուլում հիշատակի միջոցառումներ կանցկացվեն: Թուրքական «DurDe» հասարակական նախաձեռնությունը մարտի 27-ին ժողով է գումարելու, որին կմասնակցեն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, եվրոպացի ակտիվիստներ, գրում է ermenihaber.am-ը:

Ժողովին ներկա կլինեն նաև հայ մտավորականներ և արվեստագետներ: «DurDe» հասարակական նախաձեռնության կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ ժողովին ներկա կգտնվեն «Եվրոպական հասարակական հակառասիստական շարժման» (EGAM) նախագահ Բենիամին Աբթանը, «Հայկական ընդհանուր բարեգործական միության» (ՀԲԸՄ)  Եվրոպայի պատասխանատու Նիկոլա Դավիթյանը:

Միջոցառումը տեղի կունենա մարտի 27-ին Ստամբուլում: Թուրքական հասարակական կազմակերությունների և ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն հարցեր` կապված համատեղ պայքարի կազմակերպման հետ: Նշվում է, որ հանդիպումն անցկացվելու է դռնբաց պայմաններում:

Scroll Up