Ադրբեջանը սպառնում է Երեւանում կայացած մեդիաֆորումի մասնակիցներին

Ադրբեջանի իշխանությունները սպառնացել են Հայաստանում տեղի ունեցած «Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումը մասնակիցներին:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, սպառնալիքի պատճառն այն է, որ մեդիաֆորումի մասնակիցների մի մասն այցելել է նաեւ Լեռնային Ղարաբաղ:

ԼՂՀ այցելածների միջից Ադրբեջանն առանձնացրել է ռումինական «Ադեվարուլ» թերթի լրագրող Ելենա Դումիտրիին, ռուսական ԱիՖ»-ի լրագրող Ալեքսանդր Կոլոսնիչենկոյին եւ «Չեխական ռադիոյի» հաղորդավար Մոնիկա Խորսակովին:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Գաջիեւի խոսքով՝ լրագրողների նկատմամբ համապատասխան միջոցներ կկիրառվեն: Այլ խոսքով՝ նրանց անունները կընդգրկվեն «սեւ ցուցակում», որոնց արգելվում է մուտք գործել Ադրբեջան:

Գաջիեւի բերած «փաստարկներն» ավելի քան անհեթեթ են. «Այդ տարածքներում բացի ռազմական դրությունից, նաեւ մարդկանց առեւտուր, զենքի մաքսանենգություն, թմրանյութերի արտադրություն, թմրաթրաֆիկ, ահաբեկիչների պատրաստում եւ այլ անօրինական գործունեությունը է իրականացվում»:

Scroll Up