Կանադան ապրիլի 24-ին Երևանում կներկայանա 2 նախարարով և 3 պատգամավորով

Կանադայի Հայ դատի հանձնախմբի Օտտավայի գրասենյակը Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթին փոխանցել է, որ ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական միջոցառումներին Կանադան մասնակցելու է հատուկ պատվիրակությամբ: Հայաստան են ժամանելու երկու նախարար, երեք պատգամավոր և Հայաստանում Կանադայի դեսպանը:

Scroll Up