Տեղի կունենա Դերսիմի տարածաշրջանից ժամանած գյուղապետերի մամուլի ասուլիսը

Մարտի 24-ին, ժ. 11:00-ին Դերսիմի տարածաշրջանից Հայաստան ժամանած 9 գյուղապետերը կայցելեն Ծիծեռնակաբերդ:

Մարտի 24-ին, ժ.13:00-ին «Հիշողության արթնացում» ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության և Մոդուս Վիվենդի կենտրոնի նախաձեռնությամբ «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում տեղի կունենա մամուլի ասուլիս, որին կմասնակցեն Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանը և Դերսիմի տարածաշրջանից Հայաստան ժամանած 9 գյուղապետերը (Հասցեն՝ մամուլի շենք, 3-րդ հարկ, հասցեն՝ Արշակունյաց պողոտա, 2ա):

Գյուղապետերը՝  Դերսիմի միությունների դաշնակցության նախագահ Ահմետ Բալկըսի ու Դերսիմի հայերի և ալեվիների միության նախագահ Սերկան Սարիատաշի գլխավորությամբ, այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Խոր Վիրապ, Հայաստանի պատմության թանգարան և Մատենադարան, ընդունելության արժանացել Արարատի մարզում, Երևանում:

Լրագրողների տեղափոխման համար կտրամադրվի ավտոբուս՝ ՀՀ սփյուռքի նախարարության շենքի առջից դեպի Ծիծեռնակաբերդ, ապա՝ Մամուլի շենք:  

Scroll Up