Անանյան Հովնանյանների գործունեության հիշատակում «Հայարտուն» կենտրոնում

2015 թվականի մարտի 15-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում,կայացավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր «Լոռվա ձոր» հայրենակցական միությաննախագահ, ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանի «Անանյան-Հովնանյաններիոտնահետքերով» գրքի շնորհանդեսը: «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ, «Վրաստան» թերթիաջակցությամբ և գործարար Ռաֆիկ Աղաջանյանի հովանավորությամբ կազմակերպված միջոցառմանըներկա էին գրքի հեղինակը, հյուրեր, թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունից ևբարեմաղթանքից հետո, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը երախտիքի խոսքեր ուղղեցՍերգո Երիցյանին և նրա հետ աշխատող խմբին հայ գործարարների հետքը Վրաստանում վեր հանելու ևսերունդներին ներկայացնելու ազգանվեր գործի համար:

«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահը, որ նպատակադրվել էր Ալեքսանդր Մանթաշևի,Միքայել Արամյանցի, Պիտոևի, Մելիք-Ազարյանցի անունների շարքում հանրաճանաչ դարձնել նաևԱնանյան-Հովնանյան գերդաստանի անունը, ընթերցողին էր ներկայացրել այս գերդաստանի արժանավոր զավակների գործունեությունն ու բարեգործությունը Վրաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում: Սերգո Երիցյանը իր խոսքում գոհունակությամբ նշեց, որ իրեն հաջողվել է ոչ միայն գրել ամբողջական գիրք Անանյան-Հովնանյանների մասին, այլև նկարահանել տեսաֆիլմ հայ մարդու տեսակի մասին, որը կառուցող է, արարող և մարդասեր :

Անանյանների հետքերով ընթացող բանասեր հետազոտողին ուղեկցող Յուրի Միկիրտումովը անդրադարձ կատարեց Իմերեթիի տարածաշրջանի Սվիրի գյուղի բնակիչների առանձնահատուկ ջերմ վերաբերմունքին Անանովների հիշատակին: Սվիրիի բնակչության սերունդները 100 տարի անց շարունակում են ընդգծված ջերմությամբ ցույց տալ հայ մարդու գործարարության հետքերը՝ «Վարցիխե» գինու և կոնյակիգործարանը, Անանովների անունով հիշատակվող աղբյուրը, 35 վերստ երկարությամբ ջրմուղը, Աջամեթիկաղնու անտառը, նաև արժևորել աշխատավոր մարդու նկատմամբ գործարարների ցուցաբերած վերաբերմունքն ու հոգատարությունը:

Անանյան-Հովնանյանների մասին պատմող գրքի հրատարակության և նրանց կատարած աշխատանքը հասարակությանը հասանելի դարձնելու համար իրենց սրտի խոսքն ասացին բանաստեղծ, թարգմանիչԱնահիտ Բոստանջյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, պատմաբաններ ՌուբենՆահատակյանը և Ենոք Թադևոսյանը:

Ամփոփելով շնորհանդեսը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսՄիրզախանյանը բարձր գնահատեց ազգի նվիրյալ զավակների, մեծ գործիչների գործունեությունըվերհանելու և սերունդներին հաղորդելու նպատակով արժանավոր հայորդի Սերգո Երիցյանի և մյուսների նվիրական աշխատանքը: Սրբազան հայրը կարևորեց հայ գործարար-բարերարների ստեղծագործական, կառուցողական, նաև բարեգործական գործունեությունը, որ արվում էր այն երկրի բարգավաճման ևծաղկման համար, որը նաև նրանց երկիրն էր և պատմությունը նրանց մասին իրողություն է, որը պետք էանպայման վերհանել ու ցույց տալ սերունդներին:

Կատարվեց նաև «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախաձեռնությամբ երջանկահիշատակՍարգիս Դարչինյանի « Թիֆլիս- հայկական ճեպանկարներ» գրքի ռուսերեն թարգմանությանշնորհանդեսը:

Բազմամարդ դահլիճը մեծ հետաքրքրությամբ դիտեց «Կարծիք» ստեղծագործական խմբի պատրաստած«Անանյան-Հովնանյաններ. մոռացված արահետներով» տեսաֆիլմը:

sergirq

Scroll Up