Հասան Ջեմալի Ցեղասպանության մասին պատմող գիրքը թարգմանվել է ֆրանսերեն

Թուրք գրող, լրագրող Հասան Ջեմալի հեղինակած «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը թարգմանվել է ֆրանսերեն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով թուրքական T24.com­ը, մարտի 19­ին այն լույս կտեսնի Փարիզում: Հայոց ցեղասպանության իրագործողներից մեկի` Ջեմալ փաշայի թոռը` Հասան Ջեմալը, գիրքը նվիրել է Հրանտ Դինքի հիշատակին:

Այն 2012 թվականին առաջին անգամ հրատարակվել է թուրքերեն հենց Թուրքիայում և դարձել բեսթսելեր: Ավելի ուշ գիրքը թարգմանվել է նաև հայերեն և 2014 թվականին հանձնվել հայ ընթերցողների դատին:

Scroll Up