Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ պատրաստվել է «Անլռելի զանգակատուն» նախագիծը
Հանրային հեռուստաընկերությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ պատրաստել է «Անլռելի զանգակատուն» նախագիծը, գրում է armeniangenocide100.org-ը:
Նախագիծը Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու և սերունդներին Պարույր Սևակի «Անլռելի Զանգակատուն» պոեմի անմահ տողերը փոխանցելու կոչ է:
Նախագծին հրավիրված են մասնակցելու ազգային ժառանգության, մշակույթի և բիզնեսի զարգացման մեջ կարևոր ներդրում ունեցած անձիք: Վիգեն Սարգսյանի, Սերյան Օհանյանի, Ինգա Արշակյանի, Տեր Վահրամ քահանա Մելիքյանի, Հրաչուհի Ութմազյանի, Կարեն Քոչարյանի, Արթուր Ութմազյանի, Միքայել Պողոսյանի մասնակցությամբ հոլովակները արդեն համացանցում են: