Իրանահայ Գարնանային 27-րդ խաղերը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Մարտի 19-ին, ժամը 19:00-ին Նոր Ջուղայի Հայ մարզամշակութային «Արարատ» միութեան կենտրոնական վարչութեան կազմակերպությամբ միության մարզասրահում տեղի է ունենալու իրանահայ Գարնանային 27-րդ խաղերի հանդիսավոր բացումը, այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է Նոր Ջուղայի Հ.Մ.Մ. «Արարարտ» միության թղթակից Երանուշ Թահմազյանը: Խաղերին մասնակցելու հայտ են ներկայացրել Թեհրանի, Թաւրիզի, Ուրումիայի, Շահինշահրի և Նոր Ջուղայի շուրջ 250 մարզիկ-մարզուհիներ իրենց մարզիչներով ու պատասխանատուներով:
Մրցությունները կայանալու են՝ ֆուտբոլ, բասկետբոլ և սեղանի թենիս մարզաճյուղերում՝ երեց և երիտասարդ մակարդակում:
Նշենք, որ նույն օրը երեկոյան, խաղերի խորհրդանշական ջահը, արդեն որպես ձևավորված ավանդույթ, հատուկ արարողությամբ վառվելու է Ս. Ամենափրկիչ վանքի շրջակայքում վեր խոյացած Ապրիլյան Եղեռնի բյուրավոր նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողի անմար կրակով:
Գարնանային 27-րդ խաղերը նվիրված են Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին և տևելու են մինչեւ մարտի 24-ը:
Հատկանշական է, որ ամենամյա կարգով տեղի ունեցող Գարնանային մարզական փառատոնը իրականանում է միության Կենտրոնական վարչության, 27-րդ Գարնանային խաղերի կազմակերպիչ հանձնախմբի, բոլոր միավորների, կարգապահական կազմի ու անհատների անվերապահ համագործակցությամբ: