«Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը կցուցադրվի Սփյուռքի տարբեր համայնքներում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ ապրիլի 5-16-ը Գերմանիայի Բեռլին, Մյունխեն, Աշաֆենբուրգ, Նիդերլանդների Ալմելո, Բելգիայի Բրյուսել և Լիեժ, Ֆրանսիայի Մարսել, Դեսին և Սենտ Էտիեն քաղաքներում ցուցադրվելու է «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը: Ցուցադրություններին ներկա կգտնվի ֆիլմի համառեժիսոր Վահան Ստեփանյանը:
«Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի բեմադրող ռեժիսորները Արտակ Իգիթյանն ու Վահան Ստեփանյանն են, սցենարիստները` Արմեն Վաթյանն ու Արեն Վաթյանը, օպերատորը Ռուբեն Շահբազյանցն է, իսկ բեմադրող նկարիչը` Գագիկ Բաբայանը: Երաժշտությունը գրել
է Հայկոն: