Նոր Ջուղայի Հայոց ազգային «Կատարինյան» արական դպրոցի բակում աշակերտները Անմոռուկի տեսքով ծաղիկ են «տնկել» (լուսանկարներ)

Մարտի 14-ին Նոր Ջուղայի Հայոց ազգային «Կատարինյան« արական դպրոցի մշակութային աշխատանքների պատասխանատու Սոսե Պողոսյանի նախաձեռնությամբ՝ նույն դպրոցի 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտները, ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, պատրաստել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ Անմոռուկը և նրա տեսքով դպրոցի բակում ծաղիկ են տնկել:
Աշխատանքի ընթացքում տրվել են բացատրություններ` Անմոռուկի խորհրդանշական իմաստի մասին, այս մասին Իրանից «Հայերն այսօրին» հաղորդում է Երանուշ Թահմազյանը:
Միջոցառմանը ներկա են եղել դպրոցի տեսչությունը, ուսուցչական կազմի ներկայացուցիչները և աշխատակազմը: