Օսլոյում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառում

Օսլոյի Հոլոքոստի և կրոնական փոքրամասնությունների ուսումնասիրությունների նորվեգական կենտրոնում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել:
«Արմենպրես»ի հաղորդմամբ` ցուցադրվել է Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը, որից առաջ, միջոցառման բացման խոսքով հանդես է եկել Հոլոքոստի կենտրոնի բարեկամների միության նախագահ և երկար տարիներ Նորվեգիայի խորհրդարանի պատգամավոր Օդ Այնար Դոերումը: Հայոց ցեղասպանության մասին դասախոսությամբ հանդես է եկել Հոլոքոստի կենտրոնի ավագ գիտաշխատող Անտոն Ուայս Ուենդտը: