Բուենոս Այրեսը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձեւ է ընդունել

Բուենոս Այրեսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին, որտեղ շեշտվում է, որ նախորդ դարասկզբին մեկ ու կես միլիոն հայեր սպանվել են Օսմանյան կայսրությունում:

PrensaArmenia.com.ar-ի փոխանցմամբ՝ բանաձեւում շեշտվում է, որ ապրիլի 24-ը 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունն է: Քաղաքային խորհրդի ընդունած բանաձեւում նաեւ ասվում է, որ խորհուրդն աջակցում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին` ի նշան համերաշխության եւ հարգանքի Ցեղասպանության նահատակների եւ նրանց սերունդների:

«Այդ միջոցառումները ոչ միայն հիշատակի արարողություններ ենայլեւ դրանցով պետք է հարգվեննրանց սերունդներն ու պետք է դատապարտվի մարդկության դեմ հանցագործությունըՊատմականարդարությունը վեր հանվի»,- ասված է բանաձեւում:

«Տարիներ շարունակ Բուենոս Այրեսի քաղաքային խորհուրդն իր աջակցությունն է ցուցաբերում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում եւ այդ հարցի առնչությամբ մշտապես կանգնած է հայ ժողովրդի կողքին»,- հայտարարել է ՀՅԴ Հայ դատի Հարավային ամերիկայի հանձնախմբի նախագահ Կարոլինա Կարագյոզյանը:

Artsakhpress.am

Scroll Up