Լևոն Զաքի. Թուրքական հզոր տնտեսության հիմքը հայերից թալանված հարստությունն է
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/02/Zaqi.jpg)
Սիրիայի գործարար խորհրդի նախագահ Լևոն Զաքին ներկայացրել է Արաբական քաղաքականության հետազոտության կենտրոնի կողմից հրատարակված գրքի բովանդակությունը: Գիրք, որը պատմում է Հայոց ցեղասպանության, 1914 թվին հայերի, ասորիների և հույների նկատմամբ իրականացված կրոնական և ցեղային զտումների մասին:
Զաքին իր խոսքում շեշտել է, որ 10 միլիոն հայերից 5 միլիոնը Անատոլիայում էր բնակվում, երբ Օսմանյան կայսրությունը Թուրքիայում ընդունեց Ցեղային զտումների մասին օրենքը:
Զաքին կենտրոնացել է գրքի այն հատվածի վրա, որտեղ նշված է, որ տեղի ունեցածը գերազանցել է օրենքի նպատակն այն առումով, որ կարճ ժամանակում Թուրքիայում որևէ ոչ իսլամ բնակիչ չի մնացել` ջարդերի, ցեղասպանության և հատկապես դեպի Սիրիայի անապատներ բռնագաղթի հետևանքով:
Զաքին դատապարտելի է համարել այն հանգամանքը, որ թուրքերը բռնագրավել են գաղթական հայերի ունեցվածքը, որոնք համարվում էին Թուրքիայի հարուստ դասակարգ: Այդպիսով, Թուրքիան կարողացավ բարձրացնել իր տնտեսական մակարդակը` քրիստոնյաների և հատկապես հայ ժողովրդի կալվածքները բռնագրավելով:
Գրքի մեջ նշված է նաև, որ Պոլսո, Սև ծովի և Միջերկրականի կողմերում գտնվող գործարանների 95-96 տոկոսը հայերի և հույների սեփականությունն է եղել:
Իսկ «Ջիհան» կայք-էջում Նեդիմ Քառայլին պնդում է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներն այսօր ժառանգներն են այն թուրքերի, որոնք 1915 թվականին բռնագրավեցին հայերի սեփականությունը: Իսկ այսօրվա Թուրքիայի հարստության հիմքն այդ թալանված սեփականություններն են:
Զաքին ավարտում է իր խոսքը` ասելով.«Հայի հանճարն այս բացառիկ կարողության մեջ է` ոչնչից ստեղծել, կառուցել և հաղթահարել մահը»:
Թարգմանությունը «Հայերն այսօրի»