11 տարի առաջ այս օրը վայրագորեն սպանվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանը

11 տարի առաջ այս օրը Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին: 2006թ. ապրիլի 3-ին Բուդապեշտի դատարանը մարդասպան Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման` 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի, գրում է Aparaj.am-ը:
Սակայն 2012թ-ին օգոստոսի 31-ին հունգարական կառավարությունը ցմահ ազատազրկման դատապարտված Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, որից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում շնորհեց մարդասպանին, ապա հերոսի կոչում տվեց:
Դրան հետևեց նաև պաշտոնի ու կոչումի բարձրացումն ու վերջին 8 տարիներին չվճարված աշխատավարձի փոխանցումը: Այս ամենին հետևեց Հայաստանի որոշումը` կասեցնել դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Հիշեցնենք, որ նույն օրը ոճրագործը մահափորձ էր կատարել նաև Հայաստանի զինված ուժերի մեկ այլ սպայի նկատմամբ, որը կանխվել էր: Ոստիկանության աշխատակիցներին մարդասպան ադրբեջանցին ասում է, որ իր վրեժխնդրությունն ինչ-որ մեկի դեմ չէ, այլ ողջ հայ ազգի: