Եգիպտական թերթը՝ հայերի՝ մինչ օրս շարունակվող ցեղասպանության և Վարդանանց ճակատամատի մասին

Եգիպտական Ուաթանի նեթ « نت وطني » թերթը հրապարակել է «Չկա ավելի մեծ սեր, քան այն սերը, որ կզոհվի հանուն ուրիշի» խորագրով մի հոդված, ուր նշված է, որ առաջիկա կիրակի օրը՝ փետրվարի 15-ին, Հայ Առաքելական եւ Կաթոլիկ եկեղեցիները նշելու են Մեծ պահքն ազդարարող Բուն բարեկենդանի տոնը: Թերթը գրում է, որ այդ տոնից առաջ՝ հինգշաբթի` փետրվար 12-ին, հայերը նշում են Ս. Վարդանի եւ իր ընկերների նահատակության օրը:
Ինչպես հաղորդում է «Հայերն այսօրը»՝ հոդվածում մանրամասն խոսվում է Վարդանանց պատերազմի, Սուրբ Ղեւոնդի եւ Վարդան զորավարի՝ հանուն կրոնի եւ հայրենյաց նահատակության մասին:
Հատկանշական է, որ հոդվածի վերջում նշվում է, թե ինչպես հայ ժողովուրդը հազարավոր նահատակներ է ունեցել, ովքեր հասկացել են զոհաբերության կարեւորութունը՝ ազգային, կրոնական եւ մշակութային արժեքները պահպանելու համար՝ սկսած Ավարայրի ճակատամարտից 451թ.ին, մինչեւ 1915թ., Հայոց ցեղասպանութունը օսմանյան թուրքերի կողմից, որ մինչեւ օրս շարունակվում է Ադրբեջանում եւ Ղարաբաղում:
Հոդվածում նշվում է, որ հայ ժողովուրդը հաղթահարել է մահը մահով, հաղթած է դուրս եկել պատերազմներից ու շահել է Հայերնիք: Հոդվածն ավարտվում է Եղիշե պատմիչի հայտնի խոսքով՝ «Մահ ոչ իմացյալ` մահ է, մահ իմացյալ՝ անմահութուն է»: