Արաբական կուսակցությունների ընդհանուր համագումարը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը
Արաբական կուսակցությունների համագումարը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է www.aztagarabic.com կայք-էջը` վկայակոչելով Ալթաուրա թերթը:
Հ.Յ.Դ ԿԿ ներկայացուցիչ Հակոբ Բագրատունուն ուղղված նամակում մասնավորապես ասված է.
«Հայոց ցեղասպանությունը, որ գործադրվեց Թուրքիայի կողմից հայ ժողովրդի հանդեպ, որին զոհ գնացին ավելի քան մեկ միլիոն հայեր, բնաջնջման արարք է, որն ամոթանք է մարդկության ճակատին, որը նորագույն պատմության մեջ պետական ահաբեկչության սկիզբն էր:
Համագումարը դատապարտում է այս սպանդը և իր զորակցությունն է հայտնում Ձեր կուսակցությանը և նրա շարքային անդամներին»:
Համագումարի ընդհանուր քարտուղար Քասիմ Սալիհը պահանջել է միջազգային դատարանում դատել Թուրքիայի կառավարության պատասխանատուններին: