Ավստրալիայում Արցախին նվիրված երեկո տեղի կունենա
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/02/Համերգ.jpg)
Համազգայինի «Շանթ» մասնաճյուղը ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Ավստրալիայում ներկայացնում է ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի և կոմիտասյան երգերի կատարող, «Շարական» համույթի մեներգիչ Գևորգ Հաճյանի համատեղ համերգը՝ նվիրված Արցախին:
Համերգը տեղի կունենա փետրվարի 14-ին՝ ժամը 19:30-ին, Գօլստըն ճեմարանի սրահում:
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը և օպերային հայրենադարձ երգիչ Գևորգ Հաճյանը ելույթ են ունեցել Սիդնեյի «North Sydney leagues Club»-ում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգը, որը նախաձեռնել էին ՀՀ սփյուռքի նախարարությունը և ՀԲԸՄ-ի Սիդնեյի մասնաճյուղի վարչությունը, անցել է բավականին ջերմ մթնոլորտում: Հայրենասիրական, ազգային և հոգևոր երգերի կատարումները հանդիսատեսն ընդունել է մեծ ոգևորությամբ, ինչն անչափ հուզել ու տպավորել է երգիչներին: