Հալեպի Նոր գյուղ շրջանում հայ երիտասարդ է զոհվել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/02/zoh1.jpg)
Հալեպի Նոր գյուղ շրջանում հրթիռակոծության հետևանքով մահացել է 24-ամյա Գոգո Գպճյանը: Այս մասին հաղորդում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը:
Պատահարը տեղի է ունեցել փետրվարի 7-ի կեսօրից հետո, որի հետևանքով վիրավորվել են այլ մարդիկ ևս, որոնց վիճակը ծանր է:
Հայաշատ Հալեպը 2012թ. ամռանից հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների բախումների թիրախում, և մինչ այսօր բախումներն այնտեղ չեն դադարում: ՄԱԿ-ի տվյալներով`Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը մոտեցել է 200 հազարի: Զոհված հայերի թիվը գերազանցել է 100ը: