Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Մայք Խառապյանն այցելեց Սփյուռքի նախարարություն

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Մայք Խառապյանին:

Քննարկվեցին Սփյուռքի համաքային կառույցների,  մասնավորապես,  Ռամկավար ազատական կուսակցության իրականացնելիք միջոցառումներն և ձեռնարկները, դրանց համակարգված քարոզչությունը, անդրադարձան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հունվարյան նիստերի աշխատանքների ընթացքին և արդյունքներին:

Կարևորվեց հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի ընդունած Համահայկական հռչակագիրը և Հայաստանում ու Սփյուռքում դրա դրույթների պահանջների հետևողական կատարման անհրաժեշտությունը:

Scroll Up