Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Մայք Խառապյանն այցելեց Սփյուռքի նախարարություն

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Մայք Խառապյանին:
Քննարկվեցին Սփյուռքի համաքային կառույցների, մասնավորապես, Ռամկավար ազատական կուսակցության իրականացնելիք միջոցառումներն և ձեռնարկները, դրանց համակարգված քարոզչությունը, անդրադարձան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հունվարյան նիստերի աշխատանքների ընթացքին և արդյունքներին:
Կարևորվեց հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի ընդունած Համահայկական հռչակագիրը և Հայաստանում ու Սփյուռքում դրա դրույթների պահանջների հետևողական կատարման անհրաժեշտությունը: