ՀՀ սփյուռքի նախարարությանը նվիրաբերած ձեռագրերը և հնատիպ գրքերը կհանձնվեն Մատենադարանին

 Հունվարի 23-ին` ժամը 12:00-ին, Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի փոքր սրահում տեղի կունենա հալեպահայ Սոսե Պարոնյանի՝ ՀՀ սփյուռքի նախարարությանը նվիրաբերած ձեռագրերի և հնատիպ գրքերի՝ Հայաստանի գլխավոր ձեռագրապահոցին փոխանցելու հանդիսավոր արարողությունը:

Սոսե Պարոնյանի նախնիները մեծ արժեք ներկայացնող գրքերը Խարբերդից Հալեպ են տեղափոխել Հայոց ցեղասպանության արյունալի օրերին:

Միջոցառմանը կմասնակցեն և ելույթ կունենան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը և այլք:

Scroll Up