Ֆրանսիայում Զաբել Եսայանի անունով փողոց կանվանակոչվի

Ֆրանսիական Վիրոֆլ քաղաքում հետիոտնի ճանապարհը կկոչեն հայ ճանաչված գրող Զաբել Եսայանի անունով, ով 1920-ական թվականներին ապրել է այս քաղաքում: Այս մասին տեղեկացնում է «Nouvelles d’Arménie» պարբերականը՝ ավելացնելով, որ արարողությունը նախանշված է հունվարի 24-ին:
Զաբել Եսայանը ծնվել է 1878 թվականի փետրվարի 5-ին, Կոստանդնուպոլսում: Նա հագեցած գրական եւ քաղաքական կարիերա է ունեցել Արեւելքի եւ Ֆրանսիայի միջեւ: Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության նրան հաջողվել է փախչել Եվրոպա: Երկար տարիներ ապրել է Ֆրանսիայում: Այս մասին գրում է News.am-ը:
1933 թվականին Զաբել Եսայանը հեռացել է Եվրոպայից եւ բնակություն հաստատել Հայաստանում: Սակայն 1937 թվականին նա ստանլինյան բռնարարքների զոհ է դարձել. նրան մեղադրել են Խորհրդային միության դեմ լրտեսության մեջ: Գրողին աքսորել են Սիբիր, որտեղ էլ նա մահացել է, հավանաբար, 1943 թվականին, 65 տարեկանում: