Ավստրալիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մասին պատմող կայք է ստեղծվել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/01/100_logo.png)
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող` Ավստրալիայի հանձնաժողովը կայքէջ է ստեղծել, որտեղ ներկայացված են Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների օրացույցը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ www.armenia.com.au/100 կայքում միջոցառումների մասին տեղեկատվությունը պարբերաբար թարմացվելու է եւ ներկայացնելու համապարփակ տեղեկատվություն երկրի բոլոր շրջաններում կատարվելիք միջոցառումների մասին: