Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանն այցելեց ՀՀ սփյուռքի նախարարություն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/01/Untitled-18.jpg)
Հունվարի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանին:
Գասպար Կարապետյանը 2012թ. ստանձել է Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահությունը, որի ընթացքում, նրա նախաձեռնությամբ Հայ Դատի գրասենյակներ են բացվել Ավստրիայում, Ռումինիայում, Իսպանիայում, Շվեդիայում, Լեհաստանում և Բալթյան երկրներում:
ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ազգանպաստ գործունեությունը, մեծ ներդրումը Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում:
Քննարկվեցին 2015թ. համատեղ ծրագրերն ու հետագա անելիքները, Եվրոպայում Ցեղասպանության 100-րդ տարելիցինին նվիրված միջոցառումների կազմակերպական հարցեր: