Ամանորի կապակցությամբ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց ՀՀ պաշտպանության բանակի հարավ-արևելյան թիվ N զորամաս

Դեկտեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն Ամանորի կապակցությամբ այցելեց ՀՀ պաշտպանության բանակի հարավ-արևելյան թիվ N զորամաս:

Նախարարը հանդես եկավ ողջույնի խոսքով, մեծարեց զինվորներին, շնորհավորեց նրանց գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը: Մաղթեց խաղաղություն, սեր և համերաշխություն, ուժ ու կորով:

Սփյուռքի նախարարը բարձր գնահատեց հայոց բանակի գործունեությունը, վերջին շրջանում նրա անպարտելի ու խիզախ կեցվածքը: Նա հորդորեց, որ Հայոց բանակի զինորները առավել մեծ պատասխանատվությամբ ու զգոնությամբ կատարեն իրենց առջեւ դրված պարտականությունները:

Նախարար Հրանուշ Հակոբյանն առանձին-առանձին զրուցեց զինվորների հետ, որոնց թվում էին նաև Սիրիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից Հայաստան եկած և Հայրենիքի առջև իրենց պարտքը կատարող երիտասարդներ: Նախարարը հետաքրքրվեց նրանց առօրյայով և ոգևորեց զինծառայողներին: Նա այցելեց նաև զորանոց, ծանոթացավ զինվորների կենցաղին ու պայմաններին, ինչպես նաև եղավ զորամասի ուսումնակրթական կենտրոնում:

Նախարար Հրանուշ Հակոբյանը Գեղարքունիքի մարզպետի ուղեկցությամբ այցելեց Վահան գյուղի՝ Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների հուշակոթող և ծաղիկներ դրեց զոհված ազատամարտիկների շիրիմներին:

Սփյուռքի նախարարը զորամասին նվիրեց համակարգիչ, 100 գիրք և ամանորյա այլ նվերներ:

01 03 04 05

Scroll Up