«Թուրքական հասարակությունը ցավում է հայկական հարցի համար, բայց…». սոցհարցում Թուրքիայում

Թուրքիայի Տնտեսական և արտաքին քաղաքական հետազոտությունների կենտրոնը երկրի ողջ տարածքն ընգրկող սոց հարցում է կազմակերպել «1915 թվականի դեպքերի» վերաբերյալ: Թուրքական«Հյուրիյեթ» թերթը ներկայացրել է այդ հարցումների արդյունքները:

Թող ցավ հայտնեն, սակայն ներողություն չխնդրեն

Հարցվածների 24 %-ը, ասելով, որ 1915-ին միայն հայեր չեն զոհվել, պաշտպանել է այն տեսակետը, որ ցավ պետք է հայտնել բոլոր կորուստների համար: Այս խմբին մոտ հայացքներ ունեցող 12 % մի շերտ էլ հայտարարել է, որ ցավում է 1915-ին զոհված հայերի համար սակայն այն կարծիքին չէ, որ անհրաժեշտ է ներողություն խնդրել:

Ընդամենը 9 տոկոս

Հարցվածների միայն 9 տոկոսն է ասել, որ ընդունում է Հայոց ցեղասպանությունը: Եվս 9 տոկոս էլ նախընտրել է ներողություն խնդրել առանց ընդունելու ցեղասպանությունը: Մասնակիցների 21 %-ն ընդհանրապես հակված է այն տեսակետին, որ ցեղասպանության հարցում Թուրքիան ոչինչ էլ չպիտի անի:

Հետաքրքրական է այն հանգամանքը, որ հարցվածների 25 %-ն այս խնդրի վերաբերյալ չի կարողացել կոնկրետ դիրքորոշում հայտնել՝ նախընտրելով «պատասխան չունեմ» տարբերակը: Թերթը հայտնում է, որ նախկինում անցկացված հարցումների ժամանակ կոնկրետ դիրքորոշում չունեցողները սովորաբար կազմել են 10 %:

Ermenihaber.am

Scroll Up