«Հայաստան» հիմնադրամի 17-րդ հեռուստամարաթոնի արդյունքը` 12 399 550 ԱՄՆ դոլար
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/11/0017.jpg)
Հեռուստամարաթոն 2014-ն արձանագրեց 12 399 550 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում:
Հավաքագրված գումարը կուղղվի հայկական երկու հանրապետություններն իրար կապող շուրջ 116կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատմանն ու հարդարմանը, ինչպես նաեւ բարերարների կողմից ընտրված հատուկ ծրագրերին Հայաստանում եւ Արցախում: