Նունե Եսայանը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգներով հանդես կգա Սփյուռքում

Նոյեմբերի 6-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նունե Եսայանին:

Քննարկվեցին 2015թ. Սփյուռքի տարբեր համայնքներում երգչուհու` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բարեգործական համերգները  կազմակերպելուն վերաբերող հարցեր:

ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք» խորագրով Նունե Եսայանի համերգները կկազմակերպվեն ԱՄՆ-ի, Եվրոպայի, ԱՊՀ-ի տարբեր քաղաքներում:

Scroll Up