Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը և Բարսելոնայի քաղաքապետը քննարկել են հայ համայնքին վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 23-ին Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը հանդիպում ունեցավ Բարսելոնայի քաղաքապետ Խավիեր Տրիասի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Բարսելոնայի հայ համայնքի ներկայացուցիչ Ա. Մայիլյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպման սկզբում քաղաքապետը ներկայացրեց Կատալոնիայում տեղի ունեցող գործընթացները և դրանց հեռանկարները, ինչպես նաև ընդգծեց Երևանի քաղաքապետարանի հետ երկու քաղաքների միջև համագործակցության օրակարգ ձևավորելու և իրագործելու իր հետաքրքրությունը: Անդրադարձ կատարվեց Բարսելոնայում հայ համայնքին վերաբերող հարցերին:

Քաղաքապետի խնդրանքով դեսպան Ադոնցը համառոտ ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, տարածաշրջանային այլ հարցեր։

Scroll Up