Գոռ Հարոյան, Արամ Օհանյան, Ադրիանա Կարեմբո. «#2015RTAG. Recognize The Armenian Genocide (Ճանաչել Հայոց ցեղասպանությունը)»

Համացանցում արդեն մեծ տարածում գտած «#2015RTAG. Recognize The Armenian Genocide (Ճանաչել Հայոց ցեղասպանությունը)» նախաձեռնությանը, որի նպատակն է համաշխարհային առումով ճանաչելի դարձնել Հայոց ցեղասպանությունը, միացել են Եվրոպայում լայն ճանաչում ունեցող Farell ապրանքանիշի համահիմնադիր Գոռ Հարոյանը, ֆրանսահայ հայտնի գործարար Արամ Օհանյանը և նրա կինը՝ ճանաչված մոդել, հաղորդավարուհի ու Կարմիր խաչի դեսպան Ադրիանա Կարեմբոն:

Նախաձեռնությանը մասնակցում են տարբեր երկրների և տարբեր ազգությունների մարդիկ: Նրանք լուսանկարվում են «#2015RTAG. Recognize The Armenian Genocide» գրություններով և իրենց լուսանկարները տեղադրում համացանցում:

Twitter և Facebook սոցիալական ցանցերում ստեղծվել են հատուկ խմբեր, որտեղ օգտատերերը ներբեռնում են իրենց լուսանկարները, իսկ կիրառության մեջ դրված «#2015RTAG» հաշթագն արդեն լայն տարածում է ստացել:

Այս ճանապարհով նախաձեռնությանը միացած մարդիկ կոչ են անում Թուրքիային և Հայոց ցեղասպանությունը չճանաչած մյուս երկրներին` ճանաչել 1915 թվականին մարդկության դեմ իրականացված մեծագույն հանցագործությունը:

10726706_4727555524861_1488599907_n 10700518_855463451165098_2244971832310956747_ounnamed

Scroll Up