«Հրանուշ Հակոբյան՝ երկաթյա կինը». եգիպտական լրատվամիջոցի հարցազրույցը ՀՀ սփյուռքի նախարարի հետ

Եգիպտոսի «Մասաիե» օրաթերթում  հրապարակված է Ապտ ալ Նապի Նատիմի հարցազրույցը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ։

«Երկաթյա կինը` Հրանուշ Հակոբյան. ՀՀ սփյուռքի նախարարի զրույցը. նա ակնկալում է նախագահ Սիսիի այցը՝ մասնակցելու հայոց ջարդերի հիշատակի ոգեկոչման». այսպես է վերնագրված  հրապարակված հարցազրույցը, ուր մասնավորապես ասված է.

«Նա հայտնի է Երկաթյա կին անունով, ունի դիպուկ ու կանխատեսող կարծիքներ, շրջահայաց է և ազդեցիկՆախարարը բծախնդրությամբ ուսումնասիրում է իրեն ներկայացված խնդիրներըև ինչո՞ւ ոչ, նա պատասխանատու է միլիոնավոր գաղթած հայերի համար, ովքեր գտնվում են իրենց երկրից դուրս և բռնագաղթվել են՝ 100 տարի առաջ Թուրքիայի կողմից իրականացված ոչնչացումից հետո….»:

Անդրադառնալով ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծման կարևորությանը՝ նախարարը նշել է, որ Հայաստանի տնտեսության մեջ մեծ ներդրում ունի սփյուռքահայությունը, և պետք է կապող օղակ լինի՝ երկրի ներսում և երկրից դուրս գտնվող հայերի միջև, որպեսզի սերունդները կարողանային պահպանել հայկական ինքնությունն ու լեզուն։

«Մասաիե»-ն հայտնում է, որ ինքը հանդիպում է ունեցել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ, ով իդեալն է յուրաքանչյուր հայի, ով հայ ժողովրդի իրավունքները պաշտպանելու և թուրքերի կողմէից թալանված հայոց իրավունքները վերադարձնելու պայքար է մղում։

Նախարարը հարցերին պատասխանելով՝ անդրադարձել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը նվիրված նախապատրաստական աշխատանքներին՝ հայտնելով, որ «այդ աշխատանքները սկսել ենք 2011 թվականին, երբ հանձնախումբ ստեղծեցինք աշխարհի բոլոր երկրներում, մենք ոչ միայն ոգեկոչում ենք նահատակների հիշատակը, այլև բռնագաղթված հայեր»։

«Հանձնախմբեր են ստեղծվել 50 երկրներում, 100-րդ տարելիցի ոգեկոչմանը մասնակցում են աշխարհի տարբեր երկրների հայկական բոլոր կուսակցությունները, կառույցները, միություններն ու անհատները»,- ասել է նախարարը՝ ավելացնելով, որ Եգիպտոսի նախագահ Աբդուլ ֆաթթահ Սիսիին ևս հրավեր պիտի ուղարկվի՝ ներկա գտնվելու 100-րդ տարելիցի ոգեկոչմանը, «նրա ներկայությամբ մենք մեր գլուխը կբարձրացնենք»,- ասել է նախարարը։

Անդրադառնալով հայ-եգիպտական կապերին  ՝ նախարարը հայտնել է, որ երկու կողմերի հարաբերությունները շատ խորն են ու բարձր մակարդակի վրա են գտնվում, երկու երկրների միջև փոխհարաբերությունները գալիս են պատմության խորքից, այդ մասին վկայում են հնագիտական պեղումներն ու թանգարաններում գտնվող մետաղադրամները։ Հայերը ներդրում են ունեցել Եգիպտոսի պատմության մեջ՝ Նուբար Փաշայի գլխավորությամբ, իսկ Եգիպտոսն իր դռները բացել է ջարդերից մազապուրծ փախած հայերի առջև և նրանց հետ վերաբերվել է այնպես, ինչպես հայրը կվերաբերվի իր զավակի հանդեպ։

Նախարարը անդրադարձել է նաև նախարարության ունեցած դերակատարությանը՝ Սփյուռք-Հայրենիք կապերի մերձեցման գործի մեջ և հայապահպանմանը նպաստող ծրագրերին։

Այն հարցին, թե ինչպիսի վերաբերմունք ունեք արաբական աշխարհի մեջ իրականացվող ահաբեկչական գործողությունների հանդեպ և հատկապես ի՞նչ կասեք վերջերս Սիրիայում, Դեր Զորի եկեղեցին պայթեցնելու գործողության մասին, նախարարը պատասխանել է. «Ահաբեկչությունը որևէ տեղ դատապարտելի է և որևէ կրոնի մեջ ընդունված չէ, իսկ այն, ինչ տեղի է ունենում այսօր, պետք է կասեցվի և վճռականությամբ վերջ դրվի այդ գործողություններին։ Իսկ Դեր Զորի եկեղեցին պայթեցրի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հայտարարությունից երկու օր հետո, երբ նա հայտնեց, որ Սիսի Կաթողիկոսության սեփականության համար դատի պիտի տա Թուրքիային. սա մտածելու տեղիք է տալիս։ Ասեմ նաև, որ քրիստոնյաներն ու մահմեդականները նույն Աստվածն ունեն, պարզապես տարբեր ձևով են պաշտում, ես վստահ եմ, որ այս արարքը գործողները կրոն չունեն, ահաբեկիչները հրաժարվել են իրենց մարդկայնությունից, իսկ ահաբեկչությունները, բոլոր դարաշրջաններում միշտ մերժվել են։ ՀՀ նախագահը ՄԱԿի ժողովի իր ելույթի ժամանակ ասաց. «Հայաստանի պետությունը բարիդրացիական լավ հարաբերություններ ունի իսլամական մերձակա երկրների հետ» և հաստատել էր, որ Հայաստանը դատապարտում է ահաբեկչության բոլոր ձևերն ու որոշ երկրների աջակցությունն այդ գործողություններն իրականացնող խմբավորումներին»։

Հարցազրույցի ընթացքում նախարարը ներկայացրել է նաև իր տպավորությանները՝ Եգիպտոսի նախագահ Սիսիի և Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ ՄԱԿ-ի ժողովին ունեցած ելույթների մասին. «Ես լավ տպավորություն ունեմ նախագահ Սիսիի մասին, ինչ վերաբերում Էրդողանին, նա ուր էլ որ գտնվի խնդիրներ կառաջացնի, պետք է կասեցնել նրան՝ համագործակցելով խաղաղության ձգտող երկրների հետ։ Անձնապես շատ գոհ եմ ՄԱԿ-ի բուռն ծափահարություններից, որոնք լսվեցին նախագահ Սիսիի ելույթի ժամանակ, և Եգիպտոսի նախագահի հանդեպ ունեցած այս ընդունելությունը պետք է զգուշացում լինի Էրդողանին, որ անտեղի սկսեց վիրավորել և միջամտել Եգիպտոսի խնդիրներին, որոնք իրեն չէին վերաբերում. նա պետք է ետ կանգնի ահաբեկչությանը և այն իրականացնող խմբավորումներին սատարելու գործից։

Նախարարը անդրադարձել է Եգիպտոսի՝ ցեղասպանությունը ճանաչելու խնդրի կարևորությանը և հայտնել, որ Եգիպտոսի Հայոց ցեղասպանության ճանաչումը պիտի լինի արաբական աշխարհի ճանաչման նոր հանգրվանը։

Scroll Up