Համացանցում սկսվել է նոր շարժում. Ճանաչել Հայոց ցեղասպանությունը` #2015RTAG (Ֆոտոշարք)

Համացանցում սկսվել է նոր նախաձեռնություն, որի նպատակն է համաշխարհային առումով ճանաչելի դարձնել Հայոց ցեղասպանությունը:

Նախաձեռնությանը մասնակցում են տարբեր երկրների և տարբեր ազգությունների մարդիկ: Նրանք լուսանկարվում են «#2015RTAG. Recognize The Armenian Genocide (Ճանաչել Հայոց ցեղասպանությունը)» գրություններով և իրենց լուսանկարները տեղադրում համացանցում:

Twitter և Facebook սոցիալական ցանցերում ստեղծվել են հատուկ խմբեր, որտեղ օգտատերերը ներբեռնում են իրենց լուսանկարները, իսկ կիրառության մեջ դրված «#2015RTAG» հաշթագն արդեն լայն տարածում է ստացել:

Այս ճանապարհով նախաձեռնությանը միացած մարդիկ կոչ են անում Թուրքիային և Հայոց ցեղասպանությունը չճանաչած մյուս երկրներին ճանաչել 1915 թվականին մարդկության դեմ իրականացված մեծագույն հանցագործությունը:

0140401312110908070605040302

Scroll Up