Բունդեսթագում կկազմակերպվի քննարկում Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Հաջորդ տարի Գերմանիայի խորհրդարանը քննարկում կկազմակերպի Հայոց ցեղասպանության վերաբերյալ եւ նախատեսվում է, որ խորհրդարանականները կընդունեն նաեւ բանաձեւ:

Ինչպես Բեռլինից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր, Բունդեսթագի արտաքին կապերի հանձնաժողովի անդամ Մանֆրեդ Գրունդն ասաց, որ քննարկվում է ձեւաչափի հարցը:

«Բունդեսթագի ղեկավարի հետ խոսել եմ եւ հիմա քննարկում ենք, թե ինչ ձեւաչափ ընտրել, որպեսզի հաջորդ տարի հիշատակենք այդ սարսափելի ոճրագործության 100-րդ տարելիցը: Ամենայն հավանականությամբ, Բունդեսթագը կընդունի նաեւ բանաձեւ այդ իրադարձությունների վերաբերյալ եւ նաեւ Բունդեսթագի ներսում կկազմակերպվի քննարկում այդ ոճրի հետ կապված»,- ասաց Մանֆրեդ Գրունդը:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայբնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցիներիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Միջազգայինառաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանիեւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարվածբռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»:

Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքականկառավարությանը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունումապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ.ժամանակահատվածում, իսկ մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցինաշխարհի տարբեր երկրներում:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են աշխարհիերկու տասնյակից ավելի պետություններ, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհրդարանը, Եկեղեցիներիհամաշխարհային խորհուրդը, հեղինակավոր այլ կազմակերպություններ: Գերմանիայի խորհրդարանը եւս 2005թ. հունիսի 15-ին Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման որոշում է ընդունել:

Scroll Up