ԱՄՆ կոնգրեսականները բողոքի ձայն են բարձրացնում ադրբեջանական ագրեսիվ գործողությունների դեմ

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը շարունակում է ջանքերը ամերիկացի կոնգրեսականների բողոքի ձայնը ադրբեջանական ագրեսիայի դեմ բարձրացնելու ուղղությամբ` միաժամանակ կոչ անելով նախագահ Օբամայի վարչակազմին` կանգնեցնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ գործունեությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, ալիևյան ագրեսիան կասեցնելու հերթական հայտարարություններով են հանդես եկել ԱՄՆ կոնգրեսականներ Ջեկի Սփայերը, Թոնի Կարդենասը և Դեյվիդ Սիսիլինը: «Անհրաժեշտ է դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի ինտենսիվացումը, ինչպես նաև հայ քաղաքացիական անձանց և անգամ Հայաստանում գտնվող Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների դեմ դիպուկահարների կիրառումը: Ադրբեջանի այս գործողությունները խախտում են միջազգային իրավունքը և վնասում տևական հրադադարի հաստատմանը: Չնայած բոլոր խոչընդոտներին` Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը կարողացել է ստեղծել ժողովրդավար հասարակություն, որը վեր է դասում խաղաղությունը և արդարությունը» ,- նշել է ներկայացուցիչների պալատի անդամ Ջեքի Սփայերը` շեշտելով, որ միջազգային հանրությունը պետք է կանգնի Արցախի ժողովրդի կողքին` կասեցնելու ադրբեջանական ռազմատենչությունը:

Թվիթերում խաղաղության և ԼՂ հիմնախնդրի դիվանագիտական ճանապարհով կարգավորման հույս է հայտնել Թոնի Կարդենասը: Իսկ Դեյվիդ Սիսիլինը, խստորեն դատապարտելով ադրբեջանցի դիպուկարահրների հարձակումները, նշել է, որ շարունակական բախումները միայն խաթարելու են տարածաշրջանի հանգիստը և վտանգելու` հրադադարի համաձայանգիրը:

Մանրամասները՝ armenpress.am կայքում:

Scroll Up