Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ-ին դադարել սատարել Ադրբեջանին և հստակ սահմանումներ տալ ադրբեջանական ագրեսիային

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման լուրջ մտադրություններ ունենալու համար պետք է իր ժողովրդին վերապատրաստի խաղաղության, սակայն դա ամենևին չի արվում ադրբեջանական կողմից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Ասպարեզ» պարբերականի խմբագիր Արա Խաչատրյանին տված բացառիկ հարցազրույցում նշել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը: Նա անդրադարձել է օրերս ղարաբաղա- ադրբեջանական սահմանում ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողություններին և դրանց հետեւանքով հերոսաբար զոհված հայ զինվոր Արմեն Հովհաննիսյանին, ով կյանքի գնով հետ էր շպրտել հակառակորդի գրոհը` փրկելով իր զինակից ընկերների և Արցախի քաղաքացիների կյանքը, և նշել. «Սա, դժբախտաբար, ամենալուրջ, սադրիչ և մահաբեր գործողություններից է շփման գծում, որը, եթե ոչ ուղղակիորեն արտոնել, ապա անուղղակի կերպով ակնհայտորեն սատարել է Ալևի վարչակազմը: Սա է նրանց իրական խնդիրը»,- ասել է կոնգրեսականը:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպման վերաբերյալ Շիֆը նշում է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը աջակցություն էր հայտնել խաղաղ բանակցությունների միջոցով հիմնախնդրի լուծմանը: «Սակայն դուք չեք կարող նման բան ասել, եթե հանդուրժում և թույլատրում եք նման սպանություն և բռնություն շփման գծում: Հերոսացնելով Ռամիլ Սաֆարովի նման մարդասպանին` դուք հաղորդագրություն եք ուղարկում ձեր զորքերին, որ հայերի, Ղարաբաղի քաղաքացիների սպանությունը ոչ միայն ընդունելի է, այլև` խարխուսելի»,- ավելացնում է նա:

Կոնգրեսականը նաև ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի նման ռազմավարությունը: «Մենք պետք է դադարեցնենք սատարել նրանց և ուղերձ հղել, որ նման վտանգավոր, սադրիչ և ճակատագրական պատերազմը չի կարող շարունակվել»,- նշել է նա:

Հարացազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ կառավարության և միջազգային կազմակերպությունների արձագանքին ադրբեջանական հարձակումների և պատերազմ վերսկսելու ռազմատենչ հայտարարություններին: Նշվել է, որ Միացյալ Նահանգները, ձգտելով «անկողմնակալ» և հավասար վերաբերմունք ցույց տալ կողմերին, իր ընդհանրական հայտարարություններով խրախուսում է ադրբեջանական կողմի ագրեսիվ մարտավարությունը: «Կարծում եմ մենք պետք է պարզ, հստակ սահմանումներ տանք ադրբեջանական ագրեսիայինին: Ես շարունակում եմ կարծել, որ մենք պետք է արդարադատության կանչենք Սաֆարովին և տեղեկացնենք (ադրբեջանական) վարչակարգին, որ մենք չենք պատրաստվում սովորականի նման հանդուրժել և ընդունել այս ամենը»,- ասել է կոնգրեսականը:

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջախոհության կոչ էր արել ԱՄՆ Կոնգրեսին` նույնպես հորդորելով կրճատել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի երկուուղղությությամբ ադրբեջանական կողմը դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձ է կատարել: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններով էլ անցել են կազմակերպված պաշտպանության և, հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ, հետ շպրտել ելման դիրքերը: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից` հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։

http://armenpress.am/

Scroll Up