«Արի տուն-2014». Հայկական տարազները հիացրել, երևանյան ցայտաղբյուրները զարմացրել են արիտունցիներին

«Արի տուն-2014» ծրագրի 7-րդ փուլի շրջանակներում Գառնի և Գեղարդ այցելելու ընթացքում արիտունցիներից մի քանիսը կիսվել են իրենց տպավորություններով, որոնք գրի է առել «Հայերն այսօրի» թղթակիցը:

Դիանա Մանթաշյան, Պյատիգորսկ

Հայաստան եկել եմ բարեկամներիս մոտ, բայց երբ իմացա այս ծրագրի մասին, անպայման ցանկացա մասնակցել: Շատ եմ ուզում Հայրենիքիս մասին ամեն ինչ իմանալ, տառերը սովորել, հայերեն գրել, կարդալ իմանալ: Հենց այդ պատճառով էլ որոշեցի մասնակցել այս  ծրագրին:

Առաջին անգամ Հայաստան եկա, երբ 5 տարեկան էի: Ոչինչ չեմ հիշում այն ժամանակից: Հիմա ինչ տեսնում ու լսում եմ նոր են ինձ համար և շատ հետաքրքիր: Առաջինը, ինչ ինձ զարմացրեց և ուրախացրեց, դա Երևանի փողոցներում հաճախակի հանդիպող «պուլպուլակներն» (ցայտաղբյուրներ) են. մեզ մոտ երբեք նման բան չէի տեսել: Հիացած եմ Կասկադով, շատ սիրուն է կառուցած, երբեք չեմ մոռանա»:

Մարիամ  Աճեմյան, Ռոստով

Չորս անգամ եղել եմ Հայաստանում, բայց անկեղծ ասած, գրեթե ոչինչ չեմ իմացել Հայրենիքիս, մեր պատմամշակութային կոթողների մասին:  Այս մի քանի օրերի ընթացքում որոշ չափով լրացրեցի այդ բացը: Ամեն բան այստեղ հարազատ է ու ջերմ: Չեմ կարող ինչ-որ բան առանձնացել. մարդիկ, բնությունը, ուտեստները՝ ամեն բան շատ լավն են:

Ռոնա Առուշանյան, Պյատիգորսկ

Երբ  իմացա «Արի տուն»  ծրագրի մասին, թե որքան շատ պատմամշակութային, տեսարժան վայրեր են այցելում մասնակիցները, ծանոթանում միմյանց հետ, որոշեցի ես էլ մասնակցեմ: Ամեն ինչ շատ հետաքրքիր է: Տպավորիչ էր հատկապես Սարդարապատի թանգարանը. այնտեղ գտնվող տարազներն ինքս էլ շատ կցանկանայի հագնել երբեմն: Հայկական ուտեստներից  միանշանակ կառանձնացնեմ տոլման:

 Շատ շնորհակալ եմ Սփյուռքի նախարարությանը, որ Հայրենիքը ճանաչելու այսպիսի հնարավորություն  մեզ տվեց:

                                                                           

Պատրաստեց   Մելինե Հովհաննիսյանը

10578357_500954376673833_1068779924_n 10578386_500954826673788_1567177262_n 10578989_500954343340503_692260004_n 10589976_500954890007115_1566663542_n 10592263_500954896673781_1063432489_n 10592315_500954333340504_332484381_n 10595980_500954390007165_1911615915_n 10596059_500954340007170_808741509_n 10596092_500954856673785_1741630700_n 10596095_500954320007172_962579947_n 10596100_500954876673783_1581674430_n (1) 10596100_500954876673783_1581674430_n 10596105_500954796673791_1937915686_n 10601045_500954386673832_119281186_n 10602593_500954406673830_1445229371_n 10602610_500954790007125_743546871_n 10602777_500955093340428_1284350409_n 10602865_500954840007120_518613068_n 10602874_500954813340456_663048647_n 10603014_500954306673840_619144077_n 10608929_500954356673835_231942501_n 10608965_500954883340449_503675450_n 10609038_500954920007112_2098562059_n 10609040_500955076673763_1807840589_n 10609099_500954846673786_718888691_n 10609271_500954336673837_1604235919_n 10609338_500955086673762_1326797187_n 10613807_500954860007118_1548948416_n (1) 10617418_500954810007123_107584706_n10613807_500954860007118_1548948416_n10613809_500954326673838_363032291_n10613985_500954916673779_33204773_n10614094_500954903340447_150168725_n10617200_500954396673831_1673758323_n10617264_500954913340446_880216094_n 

Scroll Up