«Արի տուն-2014». Հայկական տարազները հիացրել, երեւանեան ցայտաղբիւրները զարմացրել են արիտունցիներին

«Արի տուն-2014» ծրագրի 7-րդ փուլի շրջանակներում Գառնի եւ Գեղարդ այցելելու ընթացքում արիտունցիներից մի քանիսը կիսուել են իրենց տպաւորութիւններով, որոնք գրի է առել «հայերն այսօրիէ թղթակիցը:

Դիանա Մանթաշեան, Պեատիգորսկ

Հայաստան եկել եմ բարեկամներիս մօտ, բայց երբ իմացայ այս ծրագրի մասին, անպայման ցանկացայ մասնակցել: Շատ եմ ուզում Հայրենիքիս մասին ամէն ինչ իմանալ, տառերը սովորել, հայերէն գրել, կարդալ իմանալ: Հէնց այդ պատճառով էլ որոշեցի մասնակցել այս  ծրագրին:

Առաջին անգամ Հայաստան եկայ, երբ 5 տարեկան էի: Ոչինչ չեմ յիշում այն ժամանակից: Հիմա ինչ տեսնում ու լսում եմ նոր են ինձ համար եւ շատ հետաքրքիր: Առաջինը, ինչ ինձ զարմացրեց եւ ուրախացրեց, դա Երեւանի փողոցներում յաճախակի հանդիպող «պուլպուլակներնէ (ցայտաղբիւրներ) են. մեզ մօտ երբեք նման բան չէի տեսել: Հիացած եմ Կասկադով, շատ սիրուն է կառուցած, երբեք չեմ մոռանաէ:

Մարիամ  Աճեմեան, Ռոստով

Չորս անգամ եղել եմ Հայաստանում, բայց անկեղծ ասած, գրեթէ ոչինչ չեմ իմացել Հայրենիքիս, մեր պատմամշակութային կոթողների մասին:  Այս մի քանի օրերի ընթացքում որոշ չափով լրացրեցի այդ բացը: Ամէն բան այստեղ հարազատ է ու ջերմ: Չեմ կարող ինչ-որ բան առանձնացել. մարդիկ, բնութիւնը, ուտեստները` ամէն բան շատ լաւն են:

 Ռոնայ Առուշանեան, Պեատիգորսկ

Երբ  իմացայ «Արի տուն»  ծրագրի մասին, թէ որքան շատ պատմամշակութային, տեսարժան վայրեր են այցելում մասնակիցները, ծանօթանում միմեանց հետ, որոշեցի ես էլ մասնակցեմ: Ամէն ինչ շատ հետաքրքիր է: Տպաւորիչ էր յատկապէս Սարդարապատի թանգարանը. այնտեղ գտնուող տարազներն ինքս էլ շատ կը ցանկանայի հագնել երբեմն: Հայկական ուտեստներից  միանշանակ կ’առանձնացնեմ տոլման:

 Շատ շնորհակալ եմ Սփիւռքի նախարարութեանը, որ Հայրենիքը ճանաչելու այսպիսի հնարաւորութիւն  մեզ տուեց:

 Պատրաստեց   Մելինէ Յովհաննիսեանը

Scroll Up