Օր 3-րդ. Վանաձորում կայացավ «Խմբերգային արվեստի օրեր»-ի մասնակից երգչախմբերի ելույթը

ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնի  «Խմբերգային  արվեստի  օրեր»-ի  մասնակից  երգչախմբերը Սպիտակում ծաղիկներ դրեցին և գլուխ խոնարհեցին 1988 թվականի երկրաշարժի զոհերի հուշակոթողին, ապա  շարժվեցին Վանաձորի Շառլ Անձնավուրի անվան մշակույթի պալատ, որտեղ էլ կայացավ նրանց ելույթը:

Համերգային ծրագիրը բացվեց Վանաձորի քաղաքապետարանի կամերային երգչախմբի «Երազ իմ երկիր հայրենիք» կատարումով: Երգչախմբերին պարային կատարումով ողջունեց նաև Վանաձորի մանկապատանեկան «Հորովել» անսամբլը: Սփյուռքից ժամանած երգչախմբերն արժանացան Վանաձորի հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:

 Համերգի ավարտից հետո Լոռու մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը երգչախմբերին փոխանցեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ողջույնի խոսքը և նրա անունից շնորհակալագրեր հանձնեց սփյուռքահայ երգչախմբերին՝ հայրենիքից դուրս հայ մշակույթի պահպանման և տարածման համար:

 Համերգային երեկոյի ավարտին երգչախմբերը միահամուռ կատարեցին «Հայրապետական մաղթանք» երգը:

 Վանաձորում փառատոնի շրջանակներում ելույթ ունեցան Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Սուրբ Ներսես Շնորհալի», Իրանի  «Զվարթնոց», ՌԴ  Վլադիկավկազի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  երգչախմբերը:

unnamed (1) unnamed (2) unnamed (3) unnamed (4) unnamed (5) unnamed (6) unnamed (7) unnamed (8) unnamed (9) unnamed (11) unnamed Untitled-1

Scroll Up