Ռյազանի հայ համայնքի ղեկավար Արամ Ղազարյանի այցը ՀՀ սփյուռքի նախարարություն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/07/r.jpg)
Հուլիսի 31-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ռյազանի հայ համայնքի ղեկավար, գործարար, բարերար Արամ Ղազարյանին:
Նախարարը բարձր գնահատեց սփյուռքահայ գործչի՝ հայապահպանությանն ուղղված ջանքերը և մայրենի լեզվի պահպանման, զարգացման և տարածման, Հայաստան – Սփյուռք գործակցության ամրապնդման գործում ունեցած ավանդի և համայնքային կյանքին գործուն աջակցության համար Ռյազանի հայկական կիրակնօրյա դպրոցի 20 ամյակի առթիվ Արամ Ղազարյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով:
Նախարար Հ.Հակոբյանը հորդորեց առավել ակտիվացնել համայնքում մայրենի լեզվի պահպանմանն ուղղված ջանքերը և Հայրենիքի հետ կապը: Արամ Ղազարյանը շնորհակալություն հայտնեց սփյուռքի նախարարությանը նման բարձր պարգևի արժանանալու համար և նշեց, որ կշարունակեն ակտիվ համագործակցությունը նախարարության հետ:
Արամ Ղազարյանը ծնվել է Սիրիայում: Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է բնակության Հայաստան: Ա. Ղազարյանը սովորել է Ռյազանի գյուղատնտեսական ինստիտուտում: 1996 թվականից ղեկավարում է «Արմանդ» ընկերությունը: 2010թվականից Ռուսաստանի հայերի միության Ռյազանի տարածաշրջանային բաժանմունքի ղեկավարն է, զբաղվում է բարեգործությամբ: