«Սփյուռք» ամառային դպրոցի հյուրն էր ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/07/unnamed-434-300x225.jpg)
Հուլիսի 28-ին «Սփյուռք» ամառային դպրոցի երգ ու պարի դասընթացի մասնակիցների հյուրն էր ՀՀ ժողովրդական արտիստ, «Սայաթ-Նովա» մշակութային միության և Ջիվանու անվան աշուղական դպրոցի ղեկավար Թովմաս Պողոսյանը:
Թովմաս Պողոսյանը պատմեց «Սայաթ-Նովա» մշակութային միության ծավալած գործունեության, շրջագայությունների մասին, խոսեց աշուղական արվեստի, իր կողմից բացահայտած ստեղծագործությունների մասին, ներկաներին ոգևորեց իր երգով և գրքեր նվիրեց:
Սիրված արվեստագետի հետ հանդիպումն անցավ անմիջական ու ջերմ մթնոլորտում, որի ավարտին «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին Թովմաս Պողոսյանին: