Կայացավ «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի փակման արարողությունը

Հուլիսի 18-ի երեկոյան Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում կայացավ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի փակման արարողությունը:

Սփյուռքահայ երիտասարդները կատարեցին հայրենասիրական երգեր, ասմունքեցին, պարեցին, որոնք սովորել էին ճամբարային օրերի ընթացքում:

Մասնակիցներին ողջունեցին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանը:

Միջոցառմանը կատարումներով հանդես եկավ նաև «Հայկազունք» գուսանա-աշուղական համույթը: Այնուհետև ճամբարային խարույկը ազդարարեց ծրագրի 3-րդ փուլի ավարտը:

«Արի տուն» ճամբարում այս անգամ հյուրընկալվել էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 170 երիտասարդներ, որոնք վերադառնալով բնակության երկրներ` կտանեն իրենց հետ Հայրենիքի շունչը, մայր հողի ուժը և ջերմ ու բարի հիշողություններ Հայաստանում անցկացրած օրերից:

6 1 2 3 5

Scroll Up