«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի մասնակիցները հյուընկալվեցին «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունում

ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Պարարվեստի օրեր»-ի փակման  հանդիսավոր արարողությունից հետո էլ շարունակվում են միջոցառումները: Կրասնոդարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքո գործող «Գրիգոր Նարեկացու» անվան կրթամշակութային  կենտրոնի «Նարեկ» պարային համույթը, կենտրոնի ղեկավար Ամալյա Մոսինյանի գլխավորությամբ, այցելեց  «Օրրան», որտեղ տեղի երեխաների և ծերերի համար հանդես եկան համերգային գեղեցիկ ծրագրով: Այս միջոցառման նախաձեռնողը Ամալյա Մոսինյանի մտերիմներից տիկին Սեդան է եղել, ով «Օրրան»-ում  է աշխատում: Խումբը սիրով  ընդունել է ելույթի հրավերը:

 Համերգային ծրագրից առաջ ողջույնի խոսքով հանդես եկավ Ամալյա Մոսինյանը. «Նախ ասեմ, որ մեզ համար  անչափ հաճելի է պարել ձեզ համար, հուզումով ենք եկել այստեղ: Իմացե՛ք, որ  օտար ափերում դուք մեր մի մասնիկն եք, մեր քույրերն ու եղբայրները»:          Պարային կատարումների ընթացքում երեխաները ակտիվորեն ծափահարում էին և ուշադիր հետևում պարուհիների շարժումներին: Իսկ համերգի վերջում «Միասնության շուրջպար» երգի ներքո բոլորը համախմբված պարեցին, լուսանկարվեցին և ուրախ տրամադրությամբ  հրաժեշտ տվեցին միմյանց:

Գևորգ   Չիչյան       

10313067_760586850660983_7873661150772629678_n 10322632_760587100660958_1820472829246716880_n 10385313_760588050660863_6033010864266194274_n 10462446_760587400660928_7664236348443137585_n 10494666_760587213994280_8014709228905563209_n

Scroll Up