Օր 4-րդ.Մշակութային Գյումրին գրկաբաց ընդունեց «Իմ Հայաստան» փառատոնի մասնակիցներին…

Հառիճավանք  կատարած այցելությունից հետո «Իմ Հայաստան» փառատոնի պարարվեստային օրերի մասնակիցներին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում համերգն էր սպասում: Դեռ համերգային ծրագիրը չսկսված՝  քաղաքում աշխույժ անցուդարձ էր. բնակիչները՝ մեծ  ու  փոքր, շտապում էին ներկա գտնվելու փառատոնին:

Նրանցից մի քանիսի հետ զրուցեցինք, ովքեր հետևյալն ասացին. «Անհամբերությամբ ենք սպասել այս օրվան, որ տեսնենք օտար ափերում գտնվող մեր երեխաները ինչպես են ելույթ ունենալու և պարային ինչ կատարումներ են պատրաստել, իսկ մենք նրանց կողջունենք ծափողջույններով և  մեր ներկայությամբ»:

Համերգը  բացվեց  Վրաստանի «Ջեյրան» անսամբլի «Ո՛վ հայոց աշխարհ» կատարմամբ: Պարային ելույթներն ընդհատվում էին « Գյումրու ժողգործիքներ» համույթի երգիչների՝  Մուրադ Մալխասյանի, Նվարդ Հարությունյանի և Կարեն Մայիլյանի երաժշտական կատարումներով, ովքեր իրենց երգերով ողջունեցին փառատոնին մասնակից պարային խմբերին:

Իրենց ներկայությամբ փառատոնային երեկոն պատվելու էին եկել Շիրակի փոխմարզպետեր Սեյրան  Պետրոսյանը,  Հարություն  Արշակյանը, մարզպետարանի մշակույթի բաժնի պետ  Վաչագան Վարդանյանը և մարզային իշխանությունների այլ ներկայացուցիչներ: Հարկ է նշել, որ  համերգային ծրագիրն անցավ  լեփ-լեցուն դահլիճում՝ գյումրեցիներիներին հատուկ ջերմ ու բուռն ծափերի ներքո: Փառատոնի ավարտին իր խոսքն ասաց «Իմ Հայաստան» փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը, ով շնորհակալություն հայտնեց Գյումրիում նման ջերմ ընդունելության համար և շնորհավորեց փառատոնի պարային խմբերին, որ փայլուն ելույթ ունեցան:

                                                                                                                            Գևորգ   Չիչյան  

unnamed (12) unnamed (2) unnamed (3) unnamed (4)  unnamed (6) unnamed (7) unnamed (8) unnamed (9) unnamed (10) unnamed (11)

Scroll Up